Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նվազագույն է համարում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը: Նա այդպիսի գնահատական է տվել` հինգշաբթի օրը ընդունելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
«Հետկոնֆլիկտային իրավիճակն ընդհանուր առմամբ դրականորեն է զարգանում, էսկալացիայի ռիսկերը նվազագույն են», ասել է Ալիևը հանդիպման ժամանակ, որի մի հատված ցուցադրվել է AzTV պետական հեռուստաալիքով:









