Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ պետությունը ինչ պայմանով «կարող է դիտարկել ղարաբաղյան հակամարտության մեջ թուրքական ռազմական ուժը ներգրավելու տարբերակը», հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
Ադրբեջանի ղեկավարի խոսքերով՝ «կառավարությունը պատրաստ կլինի դիմել այդ միջոցին Ադրբեջանի համար վտանգի առաջացման դեպքում»։
«Տարիներ առաջ մենք ստորագրել ենք մի փաստաթուղթ, որով, ագրեսիայի դեպքում, նախատեսվում է Թուրքիայի ռազմական օգնությունը: Ինչ-որ իմաստով մենք ունենք նույն ձևաչափը, ինչ Հայաստանի և Ռուսաստանի միջև: Եթե Ադրբեջանը բախվի ագրեսիայի և տեսնի Թուրքիայի ռազմական օգնության անհրաժեշտությունը, ապա մենք կքննարկենք այդ տարբերակը», հայտարարել է Ալիևը: