Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և Թեհրանը համաձայնության են եկել գործակալության կողմից Իրանի միջուկային օբյեկտների մշտադիտարկման վերաբերյալ: Այս մասին Twitter-ում հայտնել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
Ըստ նրա՝ դա հնարավոր է եղել երկկողմ խորհրդատվությունների արդյունքում:
«Ինտենսիվ խորհրդատվությունները լավ արդյունքներ են տվել: Ժամանակավոր տեխնիկական համաձայնություն է ձեռք բերվել»,- գրել է Գրոսին սոցցանցում:
Նա նշել է, որ գործակալությունը կշարունակի անհրաժեշտ ստուգումն ու մոնիտորինգը Իրանում:




