Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել զորքերի զգոնությունը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտնել է այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը:
Նշվում է, որ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին՝ նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու, զգոնությունը մեծացնելու, վերաբերյալ: