Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանը զորվարժություններ է սկսել Իրանի հետ սահմանին

Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները վարժանքներ են սկսել երկրի հարավային սահմանների մոտ։ Ինչ զինտեխնիկա է օգտագործվում, և որքան է զորքի թիվը, հայտնի չէ։

Նշենք, որ Իրանն էլ իր հերթին է նախօրդ օրերին լայնածավալ զորավարժություններ իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։

«Զորավարժություններում ներգրավված հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումները և հրթիռահրետանային զորքերը կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։ Կազմակերպված է փոխգործակցություն այլ նշանակության զորքերի հետ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։