Ըստ «Ինտերֆաքս»-ի, Վրաստանը, Բաքվի և Երևանի խնդրանքով, թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու նպատակով, հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Նրա խոսքերով, վրացական կողմն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել նպաստել ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղության գործընթացի իրականացմանը: