Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևորականաց թափորը շարականների երգեցողության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերեց Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը` հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար։


Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։


Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։


Սրբի մասունքը եկեղեցում կմնա մինչև 18:00-ը։

