Իրանի կողմից ուրանի՝ մինչև 60% հարստացման գործընթացը կիրականացվի խաղաղ նպատակներով և տեղի կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մեր գործողությունները՝ միանգամայն խաղաղ, կգտնվեն ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո: Մինչև 60% հարստացումը նույնպես խաղաղ նպատակներով է և ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո»,- ասել է նա:
Նախագահի ելույթը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ:
Ռոհանին ասել է, որ նոր ցենտրիֆուգների տեղադրումը և ուրանի հարստացումը պատասխանն է Իսրայելի գործողություններին: «IR-6 (ցենտրիֆուգների) գործարկումն ու 60% հարստացումը ներկայիս իրավիճակի պատասխանն է: Եթե Իսրայելը դավադրություն է կազմակերպում մեր ժողովրդի դեմ, ապա մենք պատասխանում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ դա առաջին քայլն էր: