Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում. գրում է թուրքական Hurriyet թերթը։
Պուտինի ու Էրդողանի հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, հացահատիկի գործարքի վերականգնումը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Էրդողանը լրագրողներին հայտնել էր, որ հնարավոր է՝ Պուտինը Թուրքիա այցելի։