Շառլ Միշելն ու Ալիևը խոսել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

20

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերը և այդ մասին տեղեկացրել Twitter-ի պաշտոնական էջում։

«Իլհամ Ալիեւի հետ զրույցում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջեւ այն եկխոսության հարցերը, որոնք առնչվում են բրյուսելյան օրակարգին։

ԵՄ-ի համար կարևոր է, որպեսզի Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ և խաղաղ»,- գրել է Շառլ Միշելը։