«Նյուրնբերգյան դատավարություն» է անհրաժեշտ, որպեսզի Վրաստանը չվերադառնա իր մութ անցյալին. լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրացական զլմները մեջբերել են նրա ելույթը. «Մենք պետք է մեր երկիրը մինչև վերջ վերականգնենք, և դրա համար պետք է, որ բոլորն իրենցն անվանեն իրենց անուններով՝ հանցագործին հանցագործ, իսկ օտար գործակալին՝ օտարի գործակալ։ Իրականում այդ հանցագործությունները հայտնի են՝ բանտերում մարդկանց սպանություններ, խոշտանգումներ, ռազմական հանցագործություններ։ 2008թ.-ից մենք գիտենք այս ամենը, բայց պետք է ևս մեկ անգամ պարզաբանել ամեն ինչ՝ հանրությանը հիշեցնելու համար։
Մեզ «Նյուրնբերգյան դատավարություն» է պետք, որպեսզի Վրաստանը երբեք չվերադառնա այն մութ անցյալին, որտեղ ապրել է 2004-ից 2012 թվականներին։ Ոչ ոք չպետք է վերադարձնի մեր երկիրը այն ռեժիմին, որը գործում էր մինչև 2012թ։ Դա արյունոտ ռեժիմ էր՝ դրսից վերահսկվող, որի հանցագործությունները, անշուշտ, քննելու է ԱԺ քննիչ հանձնաժողովը»։