COP29-ին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանը. Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշումն է», – ասել է նա։
Նշենք, որ այսօր Բաքվում մեկնարկել է COP29 համաժողովը. այն կտևի մինչև նոյեմբերի 22-ը։
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր հայտնել է, որ Հայաստանը COP29-ին մասնակցելու վերջնական որոշում չի կայացրել։








