ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին միջոցառումներ՝ եւ՛ քաղաքական-դիվանագիտական, եւ՛ ռազմական ոլորտներում

30

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իրավիճակը հեշտ չէ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը ՀԱՊԿ-ը առաջարկում է Հայաստանին, ներառում է տարբեր միջոցառումներ՝ եւ՛ քաղաքական-դիվանագիտական, եւ՛ ռազմական ոլորտներում, այդ թվում՝ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Առաջարկներն ընդհանուր առմամբ հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից»,- ասել է Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում։