«Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Փաշինյանն այս գործընթացը լավ է տանում՝ չնայած Սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին։ Ալիևը վճռական է տրամադրված այս հարցում։ Կարծում եմ, որ առաջիկա օրերին մեր հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո կարելի է լավ քայլեր ձեռնարկել։ Մենք պետք է առաջ շարժվենք՝ քայլեր ձեռնարկելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամ։ Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը»,- А Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը։