ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգ:
Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սանկտ-Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
«Մենք շարունակում ենք դա հենց այդպես ընկալել և տնտեսական փոխգործակցությունը զարգացնել հենց այս համատեքստում՝ ձգտելով կասեցնել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը»,- ասել է Փաշինյանը։
Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն և այդ կառույցի տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցված լինեն քաղաքական հավակնությունների հետ։
Փաշինյանն ասել է նաև, որ հիմնական առևտրային ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն՝ քաղաքական նկատառումներից ելնելով։
«Դա միանշանակ կհանգեցնի միության հիմնարար սկզբունքների խաթարմանը»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ եվրասիական միությունը դեռևս չի լուծել էներգետիկ ռեսուրսների միասնական շուկայի ստեղծման և բեռների թվային հսկողության խնդիրները։
Նա ընդգծեց, որ հայկական կողմը ողջունում է Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը, որը կօժանդակի Իրանի հետ տնտեսական և լոգիստիկ կապերի զարգացմանը և կստեղծի ամուր պայմանագրային հիմք համատեղ ծրագրերի համար:
Փաշինյանի խոսքով` միասնական էներգետիկ շուկայի վերաբերյալ որոշումների բացակայությունը սկզբունքային բնույթի մի քանի խնդիրներից է, որոնք կուտակվել են ԵԱՏՄ-ում։
«Այս համատեքստում Հայաստանը պատրաստ է ճկուն մոտեցում ցուցաբերել՝ ապահովելու ԵԱՏՄ երկրների շահերի հավասարակշռությունը չլուծված հարցերի շուրջ՝ լավագույնս օգտագործելու միության ընդհանուր էներգետիկ շուկաների ներուժը»,- ասել է նա և միաժամանակ նա նշել՝ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Ըստ Փաշինյանի` մեկ այլ կարևոր խնդիր է թվային տեխնոլոգիաների ներդրումը բիզնես գործընթացներում՝ եվրասիական հնգյակի երկրների IT համայնքների ներգրավմամբ: Դա հատկապես արդիական է արհեստական ինտելեկտի գործնական կիրառման լույսի ներքո, որը նոր հնարավորություններ է բացում տնտեսական ակտիվության տվյալների առավել օպերատիվ հավաքման և արդյունավետ վերլուծության համար:
Փաշինյանի խոսքով` թվային բեռների վերահսկման գործուն համակարգի ներդրումը հատկապես կարևոր է Հայաստանի համար, որը ընդհանուր սահման չունի միության մնացած երկրների հետ։ Սա որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում հայկական առևտրի համար, բայց միևնույն ժամանակ եզակի հնարավորություն է ողջ ԵԱՏՄ-ի համար։
«Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով բեռների անխափան անցումը պետական սահմաններով նվազագույն ընթացակարգերով և ստուգումներով, մենք բացառիկ հնարավորություն կստանանք շահագրգիռ երրորդ երկրների հետ ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման համար», – հայտարարել է Փաշինյանը:
Նա նաև ողջունել է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը, որը կնպաստի տնտեսական և լոգիստիկ կապերի ամրապնդմանը և թույլ կտա ամուր պայմանագրային հիմք դնել զարգացման համատեղ ծրագրերի ներքո: