Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում. ասել է փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը։
«Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման գործընթացն ավարտվել է։ Դրա ստորագրման համար կա երկու պայման. անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ խաղաղության համար հիմք ստեղծելու համար։
Խաղաղության ցանկացած խոստում արդյունք կտա միայն այն դեպքում, երբ այդ քայլերը գործնականում իրականացվեն և երբ երկու կողմերի կոնկրետ պահանջներն ու սպասումները բավարարվեն»,- ասել է Ռաֆիևը։