Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կապահովի ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը, ասել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության տնօրենը. գրում է Anadolu-ն:
«Դա կնպաստի նաև Զանգեզուրի միջանցքի բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապեր կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան Ինքնավար Հանրապետություն-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով»,- ասել է Իբրահիմ Քալընը: