Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակներում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ. ուրբաթ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ի թիվս այլ հնարավոր հանդիպումների, ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում, նախատեսվում են շփումներ Ռուսաստանի արտգործնախարարի և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների միջև»: