լրտեսներիԻրանի Անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ «շնորհիվ «իմամ Զամանի» ուշադիր հետախուզական աշխատանքների, Բուշեր նահանգում հայտնաբերվել և ձերբակալվել են տարածաշրջանի՝ համաշխարհային իմպերիալիզմի հետ կապ ունեցող որոշ երկրների հատուկ հետախուզության գործակալներ»:«Նշված երկրների հետախուզական ծառայությունների նպատակների թվում են (հաշվի առնելով նրանց ակնհայտ մեղսակցությունը թշնամական երկրների հետախուզական ծառայությունների հետ) երկրի զգայուն կենտրոնների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը և լրտեսությունը կիրառելով այդ երկրներում ապրող և այդ երկրների միջև տեղաշարժվող իրանցիների հնարավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ: