Իրանը չորեքշաբթի օրը հայտարարեց անցյալ տարի սպանված իրանցի առաջատար միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին անվանված սեփական Fakhra կորոնավիրուսային պատվաստանյութի հաջող փորձարկման մասին, հաղորդում է IRNA-ն:
Մարտին սկսվեցին այս պատրաստուկի առաջին կլինիկական փորձարկումները, որոնք մշակվել էին Իրանի Պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական կենտրոնում։ Այն գլխավորում էր Ֆախրիզադեն: Նա սպանվեց անցյալ տարվա նոյեմբերի 27-ին Թեհրանի նահանգում:









