Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում է, նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ակնկալում է երկարաժամկետ համագործակցություն Իրանի և Հայաստանի միջև:
«Մեզ համար շատ կարեւոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը։ Պետք է նշեմ, որ իրանական կողմը աշխարհագրական, պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու․ դա մեր «կարմիր գիծն է», եւ կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն նմանատիպ նույնիսկ մտքի։
«Մենք այս առումով համապատասխան զգուշացումներ ենք տվել։ Իրանը հնարավորություն ունի դիմակայելու և խոչընդոտելու ցանկացած նման գաղափարի իրականացում»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։