Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փոխել Գյոբեքլիթեփեի անունը։
Վերջինս պատմական հայկական Պորտասարն է, որն արդեն մի անգամ թուրքերն անվանափոխել էին՝ կոչելով Գյոբեքլիթեփե, գրում է ermenihaber–ը։Էրսոյի խոսքով` անվանափոխության պատճառն այն է, որ Գյոբեքլիթեփեի շրջակայքում 100կմ շառավղով զրոյական կետով ևս 11 բարձունք կա։
«Ուստի անունը կդնենք «12 բարձունք» (12 թեփե): Այն մեծ ճանաչում կունենա: Այժմ «12 բարձունքի» հետ կապված լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում, սեպտեմբերին կներկայացնենք արդյունքները»,-ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Պորտասարի շրջակայքում հայտնաբերվել են նաև մի շարք կարևոր հնագիտական կենտրոններ:
Նշենք, որ Պորտասարը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավում` հայկական մշակութային արեալում։