Թուրքիան բանակցություններ է վարում նորվեգական Dolphin Drilling ընկերության հետ՝ նորվեգական ընկերությունից Bolette Dolphin հորատող նավ գնելու համար:
Նորվեգիայի ֆինանսական պարբերականներից մեկի աղբյուրների համաձայն՝ գործարքը եզրափակիչ փուլում է:
Նավը 7 տարեկան է, այն կդառնա չորրորդը, որը պատկանում է թուրքական պետական նավթագազային TPAO ընկերությանը:
Թուրքիան ունի երեք հորատող նավ՝ Fatih, Yavuz և Kanuni. բոլորն էր Օսմանյան կայսրության ամենահզոր սուլթանների պատվին են անվանակոչվել։