Թուրքիան կարող է գնել ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչներ, բայց Անկարայի առաջնահերթ խնդիրն է մշակել սեփական հինգերորդ սերնդի լուծումները, լրագրողներին ասել է հանրապետության արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանկը: Նա նշել է, որ այս հարցը հաճախ է բարձրացվում երկու պետությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում:
«Եթե Ռուսաստանն ունի մեր ներկայիս կարիքները բավարարող ինքնաթիռ, եթե մեր համակարգում դրա ներդրման և գործարկման հետ կապված բարդություններ չկան, ապա, իհարկե, մենք կարող ենք այն գնել Ռուսաստանից կամ Եվրոպայի այլ երկրից: Այս իմաստով մենք կատեգորիկ անտագոնիստական դիրքորոշում չունենք», մեջբերում է նրան ՌԻԱ Նովոստին: