Թուրքիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման առաջին փուլը: Այս փուլում պատվաստվելու են 65 տարեկանից բարձր մարդիկ: Վաղ առավոտյան սառնարան–մեքենաները, ոստիկանության ուղեկցությամբ, պատվաստանյութեր են տարել հիվանդանոցներ:
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել էր, որ բուժաշխատողների պատվաստումները կսկսվեն հունվարի 14-ին: Իշխանությունները հայտնել են նաև, որ Չինաստանի Sinovac-ի հետ պայմանագիր են կնքել պատվաստանյութի 50 միլիոն դեղաչափի համար: