Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի բնակիչ, ազգությամբ հայ Օզան Դևրիմյանը իր թվիթերյան էջում հայտնել է, որ վերոնշյալ քաղաքի երբեմնի հայկական եկեղեցու շենքի վրա կախվել է ադրբեջանական դրոշը։
«Հերիք չէ, որ հայկական եկեղեցին հափշտակել են, մի հատ էլ, իհարկե, վրան ադրբեջանական դրոշ է պետք փակցնել»,– հեգնել է Դևրիմյանը։
Հիշեցնենք, որ թուրքերն այս եկեղեցին տարիներ առաջ դարձրել էին կինոթատրոն, հետո՝ Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի մոր՝ Զյուբեյդեի անունը կրող «Տիկին Զյուբեյդեի մշակութային կենտրոնի» մասնաճյուղ, իսկ վերևի հարկում հետո տեղակայվել է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության մասնաճյուղը Էսքիշեհիրում։
Yerkir.am