Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքերը չեն ուզում բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ

10/02/2022
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի «Քադիր Հաս» համալսարանը, որը զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով, 2021 թ. հերթական զեկույցն էր հրապարակել, որում անդրադառնում էր Թուրքիայի քաղաքացիների վերաբերմունքին ներքաղաքական և արտերկրյա տարբեր հարցերի:

Ավելի վաղ նշել էինք, որ Թուրքիան Հայաստանին, Իսրայելին ու ԱՄՆ-ին համարում է իր համար ամենամեծ սպառնալիքները:

Զեկույցի «Աջակցություն հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլերին» բաժնում երևում է, որ  թուրքերն ամենից քիչ ցանկանում են Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները` 66 տոկոսը չի ցանկանում, իսկ 14 տոկոսը կողմ է դրան: Թուրքերն ամենից շատ ցանկանում են լավ հարաբերություններ ԱՄՆ-ի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Հունաստանի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և Կիպրոսի հետ. Հայաստանն ամենավերջինն է:

«Նախընտրելի հարևան» բաժնում Հայաստանը նույնպես թուրքերի համար ամենաանցանկալին է. 20.6 տոկոսը կտրականապես չի ցանկանում Հայաստանի հետ հարևանություն, 33.2-ը չի ցանկանում:

Մեկ այլ հարցման համաձայն` դարձյալ «Քադիր Հաս»-ի, հարցվածների 36.3 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսում հայամետ պնդումները թուրք-ամերիկյան հարաբերությունների ամենակարևոր խնդիրն են. այս տեսակետը զիջում է միայն «Տարբեր դիրքորոշումներ ահաբեկչության դեմ պայքարում» պնդմանը (ԱՄՆ-ն աջակցում է քրդերին, որի դեմ պայքարում է Թուրքիան` անվանելով ահաբեկիչներ):

«Ռուս-թուրքական հարաբերությունների գնահատում» բաժնում «Ինչպես կգնահատեք թուրք-ռուսական հարաբերությունները հետեւյալ հարցերի շուրջ» հարցին 37.9 տոկոս հարցվածները պատասխանել են, որ կարևոր խնդիրներից է «Լեռնային Ղարաբաղի վեճը»: Ռուս-թուրքական հարաբերություններում ամենաքիչ կարևոր թեմաներից է հայ-թուրքական սահմանի բացումը: 

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն (ըստ կուսակցական դիրքորոշումների) կողմ են 34.3 տոկոսը, 32-ը՝ դեմ, մնացածը գաղափար չունեն այդ թեմայից: Ամենից շատ Հայաստանի հետ ցանկանում են հարաբերություն կարգավորել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` HDP-ն, հաջորդում է տասնամյակներ հայերին հալածած և հակահայկական քաղաքականություն վարած, գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական–ժողովրդական կուսակցություն` CHP-ն, հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը` AKP-ն՝ քիչ զիջելով քեմալականներին. Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն դեմ են, ինչպես և կարելի էր ենթադրել, «գորշ գայլերը»` «Ազգայնական շարժում» կուսակցությունը` MHP-ն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արման Թաթոյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

Հաջորդ գրառումը

Այն ինչ կատարվում է Հայաստանում, կարելի է որակել նեոբոլշևիկյան ամբոխավարություն

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել պարարտանյութ և հացահատիկ

06/05/2026
Նորություններ

Ալիևը տեսաուղերձում Արցախի հայերին անվանեց «սեպարատիստ» ու դժգոհեց Եվրախորհրդարանի բանաձևից

04/05/2026
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026
Հաջորդ գրառումը

Այն ինչ կատարվում է Հայաստանում, կարելի է որակել նեոբոլշևիկյան ամբոխավարություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական