Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։