Բաքուն առայժմ զորքերը հետ չի քաշի սահմանից, դա անվտանգ չէ. այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Երևանի առաջարկն անընդունելի է Բաքվի համար, հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, եթե զորքերը հետ քաշվեն այն դեպքում, երբ սահմանի վերաբերյալ համաձայնություն չկա, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: