Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Հայաստանի ու Հունաստանի ՊՆ-ը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի և Հունաստանի միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր. «X»-ում գրել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

Նախարարը նշել է, որ պայմանագիրը ստորագրել է  հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։

Դենդիասը հավելել է, որ ռազմատեխնիկական համագործակցությունը Հունաստանի կառավարության համար առաջնահերթ ոլորտ է։

Նշենք, որ Կիպրոսից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով եղել է Հունաստանում։