🟢 Անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Makina ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարն ասել է, որ թուրքական Akinci անօդաչու թռչող սարքի 3-րդ նախատիպն անցել է վերջնական փորձարկման փուլը։
Բայրաքթարը հավելել է, որ շուտով կսկսվի հայրենական արտադրության մարտական անօդաչուի զանգվածային արտադրությունը և ակնկալվում է, որ վերոնշյալ Akinci անօդաչու թռչող սարքն այս տարի ընդգրկվելու է Թուրքիայի անվտանգության ուժերի գույքացանկում։
Աղբյուրը նկատում է, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում առաջատար է դառնում և սարքերը կիրառում այն երկրներում, որտեղ ռազմական ներգրավվածություն ունի, ինչպես օրինակ Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում։