ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են ռազմավարական կայունության շուրջ բանակցելու իրենց մտադրությունը. այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
«Նրանք քննարկել են մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, այդ թվում` ԱՄՆ-ի և Ռուսաստանի մտադրությունը ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն վարել զենքի վերահսկման մի շարք հարցերի շուրջ և START III պայմանագրի երկարաձգման հիմքով առաջացող անվտանգության սպառնալիքները», – մեջ ասված է հայտարարության։
Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին իր մտահոգությունն է հայտնել Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին ռուս զինվորականների «հանկարծակի» տեղակայման կապակցությամբ. երեքշաբթի նշել են Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Բայդենը շեշտել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սատարելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը և մտահոգություն հայտնեց բռնազավթված Ղրիմում և Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի հանկարծակի ռազմական կուտակման կապակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ
Նշվում է նաև, որ Բայդենը «Ռուսաստանին կոչ է արել լիցքաթափել լարվածությունը»:







