Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնի բացումը և հետագա գործունեությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Իլհամ Ալիևը շնորհավորել է իր թուրք գործընկերոջը Աղդամի շրջանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացման կապակցությամբ: Պետությունների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ կենտրոնի գործարկումը կծառայի տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովմանը», ասված է հայտարարության մեջ։