Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ համաձայն չէ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ռազմական լուծումը բացառելու կոչերի հետ: Այդ մասին նա հայտարարել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հեռուստաալիքի հետ Ադրբեջանի առաջնորդի զրույցի տեքստը հրապարակվել է նրա կայքում:
Ալիևը նշել է, որ ինքը հաճախ է լսում, որ այս տարածաշրջանում հակամարտությունը չունի ռազմական լուծում:
«Ես համաձայն չեմ դրա հետ», ասել է նա: