Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել «Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում թուրքական F-16 կործանիչների օգտագործումը»:
Ալիևը կարծում է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր գործողություններն ուղղված են Հայաստանին փրկելուն:
«Հենց մենք սկսեցինք ազատագրել մեր հողերը օկուպացիայից, բոլոր կողմերից ճնշում սկսվեց մեզ վրա: Ինչո՞ւ 28 տարվա ընթացքում Մինսկի խումբը չկարողացավ լուծել խնդիրը: Ճամփորդություններ, հանդիպումներ, բանակցություններ. մենք արդեն կուշտ ենք այդ բանակցություններից: Որքա՞ն կարելի է բանակցություներ վարել թշնամու հետ: Մինսկի խմբի բոլոր գործողություններն այժմ ուղղված են Հայաստանը փրկելուն», ասել է Ալիևն այսօր ադրբեջանցիներին ուղղված ուղերձում, որը ցուցադրվել է АзТВ պետական հեռուստաալիքով: