Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

QR կոդերի համար ոչ մի տուգանք չի մուծվելու, բոլորը բողոքարկելու են ու չեղարկվելու. Աշոտ Բարսեղյան

03/02/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային սննդի կետերը չեն վճարելու QR կոդերի համար կազմված տուգանքները, վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումները կբողոքարկվեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր որոշմանը։

Հիշեցնենք, որ հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային և ժամանցի վայրեր քաղաքացիների մուտքը հունվարի 22-ից թույլատրվում է միայն պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան, QR կոդ ներկայացնելու դեպքում։

Ա.Բարսեղյանի փոխանցմամբ՝ այս որոշման հետեւանքով առավելապես տուժել են մայրաքաղաքի կենտրոնում գործող հանրային սննդի կետերը՝ մինչեւ 80 տոկոսի չափով ։

«Քանի որ հիմնական ստուգումներն իրականացվում են կենտրոնում, համապատասխանաբար կենտրոնի հաստատություններն են շատ տուժել, այն վայրերում, որտեղ ստուգում է իրականացվել, 50-80 % անկում է նկատվում: Ես ունեմ տվյալներ, որ սովորական ռեստորանները, որտեղ ստուգումներ չեն իրականացվել, շրջանառության կեսը կորցրել են այս աղմուկի պատճառով, քանի որ մարդիկ վախի ազդեցության տակ չեն այցելել հանրային սննդի վայրեր»,- նշել է Աշոտ Բարսեղյանը։ Ըստ նրա՝ մարզերում այլ է վիճակը, խիստ ստուգումներ չեն իրականացվում, չնայած այս շաբաթ-կիրակի տեսչական անձնակազմը եղել է Ծաղկաձորում:

«Բայց ես կրկնում եմ՝ սա պետական միջոցների, ռեսուրսի չարաշահում և վատնում է: Ինձ թվում է՝ ի վերջո մենք հանգելու ենք նրան, որ հայցերով դիմենք դատարան՝ այս մարդկանց անպատասխանատվության համար»,- նշել է Բարսեղյանն ու ընդգծել,-«Ոչ մի իրավախախտման համար տուգանք չի մուծվելու, բոլորը բողոքարկելու են և չեղարկելու են, քանի որ նույնիսկ հրաման գրելու իրավաչափությունը չի պահպանվել»։

Հանրային սննդի ոլորտի վատ վիճակի մասին տեղեկացված է նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, որը բիզնեսին օգնելու փոխարեն լուռ ու մունջ կրկնում է Առողջապահության նախարարությանը: Մինչդեռ մի շարք երկրներ, ինչպես նկատել է մեր զրուցակիցը, արդեն հասկանում են, որ կոլեկտիվ իմունիտետից բացի ոչ մի այլ գործուն մեթոդ չկա՝ համավարակի դեմ պայքարելու համար։ «Վրաստանն արդեն չեղարկել է QR կոդերի կիրառումը»,- արձանագրել է Ա. Բարսեղյանը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել

Հաջորդ գրառումը

44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է. Վարդան Անանյան

12/05/2026
Նորություններ

Այս ընտրություններին ճակատագրական որոշում պետք է կայացնենք, չպիտի թողնենք, որ ուրիշները որոշեն մեր փոխարեն. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

Սա ոչ թե հերթական ընտրություն է, այլ մի կետ, որը կարող է դառնալ կա՛մ վերջակետ, կա՛մ սկզբնակետ. «Միասնության թևեր»-ը քարոզարշավ է իրականացնում Տավուշում

12/05/2026
Հաջորդ գրառումը

44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական