Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիական ավիացիայի նախկին օդաչուին, որը կասկածվում է ինքնաթիռով Փարիզի Աստվածամոր տաճարի մեջ մխրճվելու մտադրության մեջ: Այդ մասին շաբաթ երեկոյան հաղորդել է Cnews հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությունից ստացված տեղեկություններին:Օդաչուն բերման է ենթարկվել հոկտեմբերի 7-ին Փարիզում: Ոստիկանությանն ահազանգել են Air Liberty, Air Tahiti եւ Royal Fly ավիաընկերությունների նախկին օդաչուի ազգականները: Հիսունամյա տղամարդը, որը գտնվում էր դեպրեսիայի վիճակում, ինքն է հայտնել նրանց, որ շուտով ինքնաթիռը կմխրճվի տաճարի մեջ:
Նա Cessna թեթեւ զբոսաշրջային ինքնաթիռի սեփականատեր է: Ոստիկանությանը տեղեկացրած ազգականը պնդել է, որ նախկին օդաչուն գտնվում էր հոգեպես անկայուն վիճակում: Անդայ քաղաքի ոստիկանությունը, ստանալով այդ տեղեկությունները, անհապաղ հաղորդել է Փարիզի գործընկերներին:Նախկին օդաչուն հայտնաբերվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում նրա բջջային հեռախոսի գեոլոկացիայի շնորհիվ: Ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ նա գտնվում էր Փարիզի մեկ ուրիշ խոշոր տաճարի՝ Սան Սյուլփիսի մերձակայքում, որը ներկայում կատարում է Աստվածամոտ տաճարի գործառույթները հրդեհից հետո:
Le Figaro թերթի հաղորդմամբ՝ Փարիզի ոստիկանության վարչությունն առաջիկայում կանցկացնի բերման ենթարկվածի հոգեբանական փորձաքննությունը: