Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիա-Իրան մրցակցությունը Հարավային Կովկասում

10/10/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն

Փակագիծ վերլուծական հարթակ, –

Բրիտանիայում աշխատող արաբալեզու «Ալ Արաբի Ալ Ջադիդ» պարբերականն անդրադառնալով վերջին շրջանում Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, գրում է. «Մինչ Մոսկվային և Անկարային հաջողվեց ավարտել անցյալ տարվա պատերազմը և միանալ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ ուժերին, Թեհրանն իրեն լքված գտավ աշխարհաքաղաքական նոր հավասարման մեջ: Եվ նրա խոցելիության զգացումն ավելացավ վերջին շրջանում ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների աճի հետ:  Պատերազմի ժամանակ նա դժկամությամբ հրաժարվեց հանրային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, որպեսզի չբորբոքի Իրանի հյուսիսում բնակվող ավելի քան 30 միլիոն թյուրքախոս բնակչության զայրույթը: Նախագահ Էբրահիմ Ռաիսիի երդմնակալությամբ երկիրը փորձում է կանխել աշխարհաքաղաքական նոր հավասարումը¹»:

Պարբերականը շարունակությամբ գրում է. «Կովկասյան նոր հավասարման մեջ Իրանի մարգինալացումն առաջացրել է իրանական բազմակողմանի մտահոգություններ: Մի կողմից, դա պայմանավորված էր Թուրքիայի աճող ազդեցությամբ, որը հնարավորություն կտա Նախիջևան-Ադրբեջան միջանցքի նախագիծը, որը համաձայնեցված էր զինադադարի համաձայնագրով (սա կեղծ տեղեկատվություն է, որը տարածում են թուրքերը. Փ.), աշխարհագրականորեն մի քանի տասնամյակ դադարից հետո թյուրքալեզու երկրների կապը Թուրքիայի հետ կապահովի: Իրանցիները մտավախություն ունեն, որ միջանցքը կխոչընդոտի իրենց առևտուրը Հայաստանի հետ և կթուլացնի նրանց ազդեցությունը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներում: Հետեւաբար, Իրանն իրեն համարում է այս զարգացման ամենամեծ պարտվողը` համեմատած Թուրքիայի եւ Ռուսաստանի ձեռքբերումների հետ: Սա ամրապնդում է այն, որ իր դաշնակից Հայաստանը, փնտրելով Ադրբեջանի հետ պատմական հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը, ձգտում է սահմանափակել իր կորուստները և այժմ բացել է իր օդային տարածքը Ադրբեջանի համար: Նմանապես, այն հաղորդագրությունները, որոնք վերջապես ստացան վարչապետ Փաշինյանից՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ, նույնպես դրական էին»:

Պարբերականն անդրադառնալով մրցակցության տնտեսական կողմին, նշում է. «Իրանի մտահոգությունները չեն սահմանափակվում նոր համատեքստում մեկուսացման մտավախություններով, այլ ներառում են էներգիայի մատակարարման գծերի մրցակցություն մի տարածաշրջանում, որտեղ դեպի արևմուտք գնացող նավթամուղերն և գազամուղները հատում են միմյանց: 1994 թվականից ի վեր Բրիտանական «BP» ընկերությունն ավելի քան 70 միլիարդ դոլար է ներդրել Ադրբեջանի Հանրապետությունում էներգետիկայի զարգացման և փոխադրման ծրագրերում: Այս նախագծերը ներառում են Կասպից ծովը թուրքական Ջեյհան նավահանգստին միացնող խողովակաշարը:  Թուրքալեզու երկրների հետ Թուրքիայի քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդումը հետագայում կօգնի նրան զարգացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որը ներառում է թուրքմենական նավթն ու գազը: Այս գիծը կարող է մրցակից լինել Իրանի առաջարկած գազամուղին, որն Իրանի հարավում գտնվող «Փարս» հանքավայրից գնալու է դեպի Եվրոպա, անցնելով Իրաքի, Սիրիայի և Լիբանանի տարածքներով»:

«Իրանի զորավարժություններից հետո Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը մեկնեց Մոսկվա՝ Ռուսաստանին դեպի Թեհրան բերելու համար:  Բայց այն, ինչ նա լսեց իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովից, այնքան էլ ոգևորիչ չէր իրանցիների համար: Վերջինս ընդգծեց Ռուսաստանի առաջնահերթությունը` գտնելու վեցակողմյան հարթակ, որը միավորում է Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը տարածաշրջանային համագործակցության համար: Հասկանալի էր, որ Մոսկվան չէր ցանկանում նորից բորբոքել իրավիճակը տարածաշրջանում», նշել է արաբալեզու պարբերականը:

Պարբերականն իր եզրափակիչ խոսքում նշում է. «Թեեւ Թուրքիան հրաժարվում է աջակցել Ադրբեջանին Իրանի հետ վեճում` թուրք-իրանական հարաբերությունների զգայունության պատճառով, սակայն Անկարան միայնակ չի թողնի Բաքվին: Բայց, միևնույն ժամանակ, նա ցանկանում է Լեռնային Ղարաբաղի պատերազմում իր ձեռքբերումները վերածել երկարաժամկետ և տևական ռազմավարական ազդեցության: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում առաջարկել էր տարածաշրջանի երկրների միջև վեցակողմ համագործակցության բանաձև՝ մի քանի նպատակներով, այդ թվում՝ Իրանի զայրույթը զսպելու համար, սակայն այս առաջարկը, կարծես, այժմ չի գործում և պետք է հանգեցնի երկկողմ տարաձայնությունների: Ադրբեջանի և Իրանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կա պատմական խնդիր, և նույնը վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին: Այս փաստերը հաշվի առնելով՝ Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը դժվար թե տեսանելի ապագայում թուլանա: Կովկասում Թեհրանի և Անկարայի միջև տարածաշրջանային մրցակցությունը նույնպես դժվար թե մարի, ինչպես շատ այլ ոլորտներում»:

➖➖➖➖

¹ https://www.alaraby.co.uk/…/%D9%81%D9%8A-%D8%A7%D9%84…

➖➖➖➖

©️ #ՓԱԿԱԳԻԾ

Նախորդ գրառումը

Ֆրանսիայում բերման է ենթարկվել օդաչուն, որը մտադիր էր ինքնաթիռով մխրճվել Փարիզի Աստվածամոր տաճարի մեջ

Հաջորդ գրառումը

Թայվանի՝ անկախության ձգտումը անկայունություն է ստեղծում տարածաշրջանում․ ՉԺՀ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Թայվանի՝ անկախության ձգտումը անկայունություն է ստեղծում տարածաշրջանում․ ՉԺՀ

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական