Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել․ «Փաստինֆո»

07/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ մերժելով տեղեկատվության տրամադրումը պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Աննա Հակոբյանը, պատերազմի օրերին գտնվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարական կետում եւ այնտեղից հետեւել ռազմական գործողություններին, երբեմն նաեւ միջամտել։ Ա.Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելը պաշտոնապես հաստատել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե իր ընտանիքի անդամը բարոյահոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։

Սույն հայտարարությունից անցել է 5-6 ամիս եւ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով քննության առարկա դարձվել է, թե Նիկոլ Փաշինյանի կինը ինչ հիմունքներով է պատերազմի ժամանակ գտնվել հրամանատարական կետում, ունեցել է արդյոք գաղտնի տեղեկատվության տիրապետելու իրավունք, ինչ աստիճանի գաղտնի տեղեկատվության իրավունք է ունեցել, ինչպես է այդ իրավունքը նրան տրվել՝ ում կողմից եւ երբ։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, թե տվյալ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը։ Ասել է թե՝ չեն հերքել, որ քննության առարկա են դարձրել, պարզապես հանրությանը նպատակահարմար չեն գտնում տեղեկատվություն տրամադրել՝ ի հեճուկս հանրային շահի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան հերթական սադրանքի է դիմել՝ մեկ օրում 40 անգամ խախտելով Հունաստանի օդային սահմանը

Հաջորդ գրառումը

Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի ասածը խորքի մեջ նույնն է. Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

18/04/2026
Հաջորդ գրառումը

Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի ասածը խորքի մեջ նույնն է. Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական