Քննչական կոմիտեից ;րատվամիջոցներին հայտնել են, որ ՆԳՆ-ից ստացել են Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը։
Հիշեցնենք՝ Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել էր համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նրան ձերբակալել են Արաբկիրում քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Օսիպյանի գրառումներից մեկն է ցույց տվել Փաշինյանին, որը վերջինս վարչապետին հանդիպելուց առաջ էր հրապարակել։










