Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաստաբանները բողոքի ակցիա կանցկացնեն

03/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր` 2025 թվականի փետրվարի 3-ին Փաստաբանների պալատում տեղի է ունեցել ակումբի նիստ:

Փաստաբանները հերթական անգամ քննարկել են 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները:

Ակումբի նիստին ներկայացվել են վերջին շրջանում իրականացված գործողությունները, մասնավորապես՝

  • փաստաբանական ծառայությունները, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ շուրջ 1200 փաստաբանի կողմից ստորագրված հանրագրի ներկայացումը կառավարություն,
  •  թվով 31 պատգամավորների կողմից գործող հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող դրույթների սահմանադրականության վիճարկումը Սահմանադրական դատարանում։

Հիշեցնում ենք, որ Օրենքի կիրառությունը՝

–   Էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա.

–   բացառում է անվճար (pro bono) իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը փաստաբանական կազմակերպությունների կողմից.

–   շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը.

–   չնախատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում.

–   հանգեցնում է խտրական պայմանների ֆիզիկական անձ քաղաքացիների համար, քանի որ, ի տարբերություն ԱԱՀ վճարող առևտրային կազմակերպությունների, քաղաքացիներին մատուցվող փաստաբանական ծառայությունների արժեքը քսան 20 տոկոսով բարձր է.

–   լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով.

–   սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը՝ ակնհայտ անհամաչափորեն դժվարեցնելով դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը՝ պայմանավորված ծանր հարկային բեռով,

–   խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար, ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ.

Ակումբի նիստի մասնակիցները հերթական անգամ արտահայտել են իրենց դժգոհությունը իրավասու պետական մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և խտրական հարկային քաղաքականությունը փաստաբանական համայնքի նկատմամբ.

Փաստաբանների ակումբի նիստի քննարկման արդյունքներով որոշվել է՝

  • 2025 թվականի փետրվարի 10-ին (երկուշաբթի) բողոքի ակցիա իրականացնել՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից  օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից:

Նշված օրը ՝

Հ.Գ.1  Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատում կանցկացվի մամուլի ասուլիս, ինչպես նաև փաստաբանների ակումբի քննարկում հաջորդ գործողությունների մասին:

Հ.Գ.2 Տեղեկացնում ենք, որ՝

1. Ակումբն անկախ փաստաբանների հարթակ է, որը նախատեսված է փաստաբանների նախաձեռնությունների և մասնավոր հարցերի քննարկման և իրագործման համար:

2. Բողոքների ակցիաներին մասնակցությունը փաստաբանների համար կրում է կամավոր բնույթ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավվել, ՌԴ ՆԳՆ սակրավորները զննել են մահվան պատճառ դարձած վայրը

Հաջորդ գրառումը

Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում ունեցա ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը

05/06/2026
Մշակութային

Առեղծվածային վրձնի տիրակալը

05/06/2026
Նորություններ

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

05/06/2026
Նորություններ

Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ Արման Սահակյանը՝ կալանավորվել. Տիգրան Աբրահամյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում ունեցա ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական