Կիրակի, Նոյեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ադրբեջանցիների համար հիմք է ապահովում՝ աշխարհին չներկայանալու որպես ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ագրեսորներ․ Աննա Մկրտչյան

17/09/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոչ միայն Հայաստանի դեպքում պետք է երրորդ պետության հետ պետական սահմանն ու հարաբերությունները կարգավորվեն միջազգային ու երկկողմ փաստաթղթերով, այլև դա աշխարհի բոլոր պետությունների համար է օրինաչափություն։ Եվ անհեթեթություն ու աբսուրդ է, երբ անընդհատ շեշտվում է, թե «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը պատասխանել է այդ հարցին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածի խնդիրը Փաշինյանը հիմնավորում «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով՝ «Պետական սահմանների մասին» օրենքով առաջնորդվելու փոխարեն:Պատգամավորը Փաշինյանի այս դիրքորոշման մեջ նաև հստակ միտում տեսավ՝ նշելով, որ նա դիտմամբ է խառնաշփոթ ստեղծում։

«Խառնաշփոթը միտումնավոր է ստեղծվում, որովհետև դեռ այն ժամանակ, երբ Սև լճի տարածքում 1 000-ից ավելի ադրբեջանցի, հենց իշխանությունների պնդմամբ, ուղղակիորեն ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք, իրենք պնդում էին, որ այո, կա ագրեսիա և այդ ագրեսիան կարող է ստանալ իր համարժեք արձագանքը։ Հիմա հռետորաբանությունն ամբողջությամբ փոխել են, ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով ևս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական այդ կեղծարարությունը, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հիմք ընդունել նաև մեր կառավարության մերջբերումներն ու աշխարհին ներկայանալ ոչ թե որպես ագրեսորներ, որոնք ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, այլ երկու պետություն, որոնք ունեն սահմանային վեճ։ Սա ամենևին այդպես չէ։ Մենք ունենք խնդիր մեր պետական սահման ներխուժած անձանց հետ և, ըստ էության, պայքար չենք իրականացնում», – ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինն առաջարկեց ուժեղացնել ՇՀԿ հակաահաբեկչական կառույցը

Հաջորդ գրառումը

Համալրվեց Գողթն-Նախիջեւանի բարբառներին նվիրված ուսումնասիրությունների շարքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարդան Ղուկասյանը արդեն 48 ժամ զրկված է պահանջված և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու իրավունքից. Ահազանգ

09/11/2025
Նորություններ

Նիկոլը մի օր ցուցմունք է տալու, թե 2018-ին ժողովրդին փողոց հանելու համար որտեղ, ումից և ինչքան փող է ստացել… Միհրան Հակոբյան

09/11/2025
Նորություններ

Եթե ինքն է լինելու, մենք ներքին համերաշխություն ու կայունություն չենք ունենալու. Քոչարյանը հարցազրույց է տվել TV5-ին

08/11/2025
Նորություններ

Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը. ինչպես կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը. իմ սխալը. Փաշինյան

08/11/2025
Հաջորդ գրառումը

Համալրվեց Գողթն-Նախիջեւանի բարբառներին նվիրված ուսումնասիրությունների շարքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական