Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը

01/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը:

Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000 աշակերտ նախագծային հզորությամբ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին դպրոցի կառուցման առիթով և նշել. «Իսկապես շնորհավորելու առիթ է, և կարծում եմ՝ հիմա արդեն ակնհայտ է, որ ոչ միայն դպրոց է կառուցվել, այլև ձևավորվել է մթնոլորտ, որը, իմ ընկալմամբ, պետք է շղթայաբար շատ բան փոխի երեխաների և երկրի ապագայի համար: Երեխաները, ովքեր սովորում են այսպիսի միջավայրում, ուսուցիչները, ովքեր դասավանդում են այսպիսի միջավայրում, ծնողները, ովքեր ամեն օր առնչվում են այսպիսի միջավայրի հետ, պետք է որոշակի լիցքեր ստանան այս միջավայրից, որը կառուցվել է ՀՀ Կառավարության ջանքերով, բայց Հայաստանի Հանրապետության հարկ վճարողների վճարած հարկերի հաշվին»:

Այդ առումով Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին և արձանագրել, որ նման ծրագրերը ցույց են տալիս, թե ինչի է վերափոխվում իրենց աշխատանքը։ Վարչապետը երեխաներին ներկայացրել է նման միջավայր դպրոցում ձևավորելու Կառավարության ուղերձը՝ ստեղծվում են լավ ապրելու, լավ աշխատանք ունենալու, լավ վաստակելու, կյանքը վայելելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները: Երկրի ղեկավարի խոսքով՝ երեխաններն էլ հետագայում իրենց ընտրած մասնագիտության, զբաղմունքի միջոցով առավելագույն արդյունք կստեղծեն իրենց, իրենց ընտանիքների և պետության համար։ «Ես ուզում եմ, որ այս դպրոցն իսկապես ձեզ օժտի այնպիսի կարողություններով, որ դուք հաճույք ստանաք ձեր աշխատանքից, ընտրեք մասնագիտություն, որը սիրում եք, ունենաք անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ձեր բարեկեցության վաստակն ունենալու համար, և ձեր վաստակը, միջավայրը, քաղաքը, բնակավայրը, պետությունը լինեն այնպիսին, որ ձեզ կյանքը վայելելու և երջանիկ լինելու հնարավորություն տան, ստեղծեն այդ հնարավորությունը: Սա է մեր ռազմավարական նպատակը»,-ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին, որոնք կարողացել են ոչ բարվոք պայմաններում շարունակել իրենց գործունեությունը, ավելին՝ նրանց 30%-ն անցել է կամավոր ատեստավորում, որոնց օրինակը կքաջալերի նաև մյուս ուսուցիչներին: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է՝ գիտենք, որ կամավոր ատեստավորման համակարգը կատարյալ չէ և վստահեցրել, որ այն լավարկելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում: Վարչապետն ընդգծել է, որ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման այս սխեման նաև ուսուցիչների հետ հաղորդակցության արդյունքում է ձևավորվել։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ 2019 թ. Կառավարության այն որոշումը, որի համաձայն բոլոր ուսուցիչների աշխատավարձներն առանց որևէ լրացուցիչ պայմանի ավելացվել էր 10%-ով, շատ ուսուցիչներ համարել են անարդար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրաշալի նորություն. ԱՄՆ դեսպանատան արձագանքը՝ Ամուլսարի հանքի գործարքի մասին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ոչ միայն դատական համակարգը, այլև նույնիսկ դատավորների միությունն է գտնվում քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ոչ միայն դատական համակարգը, այլև նույնիսկ դատավորների միությունն է գտնվում քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական