Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի տներից մեկում այսօր՝ նոյեմբերի 9–ին հայտնաբերվել է 31–ամյա կնոջ եւ երկու անչափահաս երեխայի դի։ Տեղեկությունը Azg.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։
«Ոստիկանությունը ժամը 13։45–ին ահազանգ է ստացել, որ 911 ծառայությունից հաղորդում են ստացել , որ Պեմզաշեն գյուղում կա փակ դուռ, մեկնել է օպերատիվ խումբ , նշված հասցեում հայտնաբերվել է 31–ամյա կնոջ եւ երկու անչափահաս երեխայի դի, եղել են նաեւ արնանման հետքեր։ Այս պահին օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է, կատարվում են համապատասխան գործողություններ»,– փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։