Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցնցումների տարի. ինչ փորձություններ կրեցին Հայաստանն ու Արցախը. «Ժողովուրդ»

25/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականը ծանր տարի էր աշխարհի եւ ամենից շատ Հայաստանի համար: Եթե այլ երկրներ փորձում էին հաղթահարել կորոնավիրուսային համավարակը միայն, ապա Հայաստանի ու Արցախի դուռը թակեց նաեւ դաժան պատերազմը: Աշխարհը փոթորկած կորոնավիրուսը ստիպեց շատ երկրներին մուտք ու ելքի, ներսում շրջելու սահմանափակումներ կիրառել՝ փորձելով քչացնել վարակի տարածումը:

Հայաստանն այդ առումով բացառություն չէր: Հայաստանում կորոնավիրուսային առաջին վարակի դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին: Դրանից հետո վեց ամիս շարունակ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, ապա եւս վեց ամիս կարանտին հայտարարվեց, որն էապես չէր տարբերվում նախորդից: Արդեն սեպտեմբերի 27-ից բոլորը, մոռանալով կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների մասին, լծվեցին հայրենիքի պաշտպանության գործին:44-օրյա պատերազմն ավելի ծանր հետեւանքներ թողեց Հայաստանի եւ Արցախի համար: Նոյեմբերի 21-ի հավելվածում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը։Ըստ այդ ցանկի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների թիվը 121 է, որոնցից 52-ը Քաշաթաղի շրջանում են, 29-ը՝ Հադրութի շրջանում, 16-ը՝ Շահումյանի (Քարվաճառի) շրջանում, 8-ական՝ Մարտակերտի եւ Ասկերանի շրջանում, 6-ը՝ Մարտունու շրջանում, եւ 2-ը՝ Շուշիի շրջանում։ Այս ցանկը հնարավորություն է տալիս հասկանալ, թե Արցախի որ բնակավայրերն են անցել ադրբեջանական կողմին եւ որոնք են մնացել հայկական վերահսկողության տակ։

Այս պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը գրավել է Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան հատվածում գտնվող երկու գյուղ՝ Թալիշը եւ Մատաղիսը։ Հադրութի շրջանում բնակվում էր մոտ 12,000 մարդ, բոլոր համայնքները անցել են ադրբեջանական վերահսկողության տակ՝ բացառությամբ երկուսի՝ Խծաբերդի եւ Հին Թաղերի: Շուշիի շրջանում ադրբեջանական վերահսկողության տակ է մնում Շուշի քաղաքը եւ Քարին տակ գյուղը։ Ասկերանի շրջանի հարավում՝ Շուշիի եւ Մարտունու շրջանների միջեւ ընկած հատվածում, Ադրբեջանին են անցել Ավետարանոց, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ եւ Մոշխմհատ համայնքները։ Իսկ Մարտունու շրջանի հարավային մասում՝ Հադրութի շրջանի հարեւանությամբ, հինգ գյուղ է անցել Ադրբեջանին՝ Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն եւ Թաղավարդ։ 2021 թվականը պետք է լինի 2020 թվականի հետեւանքների վերացման տարի: Պետք է Հայաստանը, քաղաքական ուժերը, բնակչությունը համատեղ ուժերով կարողանան դուրս գալ իրավիճակից եւ երկիրը կրկին չտանեն ցնցումների: Օր առաջ երկրում հանգիստ իրավիճակը, լարվածության վերացումը կարող է բերել դրական փոփոխությունների, որի կարիքը կա այս տարվա իրադարձություններից հետո:

Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի հունվարի 12-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՊ-ն իմքայլականների ուղիղ նշանառության տակ է հայտնվել Փաշինյանի հրահանգով․ «Իրատես»

Հաջորդ գրառումը

Ի՞նչ եղանակ է սպասվում

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

01/06/2026
Նորություններ

Գիշերը հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան

01/06/2026
Նորություններ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում Արթուր Օսիպյանի կալանավորման և քրեական հետապնդման վրա

01/06/2026
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ եղանակ է սպասվում

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ահազանգում է. Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Սիրելի հայրենակիցներ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական