«Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ինձ տեսանյութեր է ուղարկել, որոնք ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել որպես հայկական կողմի հանցագործությունների ապացույց։ Իրավական գնահատական տալու համար ես դրանք ուղարկել եմ Գլխավոր դատախազություն։ Սպասում եմ արձագանքի»,- հայտնել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Նրա խոսքով տեսանյութերը վերաբերում են 2020 թվականին։