Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի 130 դասախոս և աշխատակից պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

24/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մի շարք դասախոսներ եւ աշխատակիցներ հայտարարություն են տարածել, որով միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Հայտարարությունում ասվում է․

«Մենք՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ներքոստորագրյալ դասախոսներս եւ աշխատակիցներս, միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականի հանրային պահանջին եւ առաջարկում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այսօր, երբ մեր հայրենիքը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության արդյունքում հայտնվել է աննախադեպ մարտահրավերների առջեւ, որոնք ներկա իշխանությունը ի զորու չէ հաղթահարել, մենք ակնկալում ենք սահմանադրական ճանապարհով հնարավորինս արագ ձեւավորել արհեստավարժներից կազմված կառավարություն, որը

կկանխի պետականության փլուզումը եւ կվերականգնի մեր ոտնահարված ազգային արժանապատվությունը

կապահովի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգությունը եւ պետական սահմանների անձեռնմխելիությունը

հրատապ կլուծի անհայտ կորած, գերեվարված զինվորների եւ քաղաքացիների խնդիրները

կկազմակերպի պատշաճ աջակցություն պատերազմի արդյունքում տուժած ընտանիքներին եւ վտանգված համայնքներին

կվերականգնի երկրի դիվանագիտական հարաբերությունները եւ միջազգային համբավը

կկասեցնի մոտալուտ ֆինանսական ճգնաժամը եւ ոտքի կկանգնեցնի կաթվածահար եղած տնտեսությունը։

Մենք՝ բարձրագույն ուսումնական հաստատության ներկայացուցիչներս, պատասխանատու ենք ազգասեր եւ հայրենասեր սերունդ կրթելու հարցում ու չենք կարող անտարբեր լինել երկրում ծավալված քաղաքական իրավիճակի եւ բարոյական մթնոլորտի պայմաններում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել է Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու մասին

Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարի դեմքից արյուն հոսեց՝ ոստիկանների կողմից բերման ենթարկելու ժամանակ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը. Ռուբեն Հակոբյան

01/06/2026
Նորություններ

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am

01/06/2026
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարի դեմքից արյուն հոսեց՝ ոստիկանների կողմից բերման ենթարկելու ժամանակ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախատյաց Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա ոչ թե քվե, այլ՝ խստագույն պատիժ. Ստեփան Հասան-Ջալալյան

01/06/2026

• Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք՝ 2020թ. հուլիսին, ընդունված և հրապարակված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ, • 2021թ. հունիսի 20-ին ՀՀ Ազգային...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական