Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վախենում եմ քեզ նորից կորցնելուց: Գիտեմ, որ կորցրել եմ, բայց վախենում եմ: Նրանք կընտրեն մի երկու շաբաթից: Իմ ազգակիցները: Ու վախենում եմ, որ ընտրեն քեզ թշնամուն հանձնելը՝ ընտրելով կամ անտարբեր լինելով: Վախենում եմ, որ կգնան ու ազգովի կընտրեն քո ադրբեջանական լինելը, քո դժգույն ու դժբախտ լինելը, վախենում եմ՝ քո չլինելը ընտրեն նրանք… Քեզ հենց այսպես կորցրած ևս մեկ անգամ կորցնելու դատավճռից եմ վախենում: Չգիտեմ, գուցե մի օր ստիպված լինեմ ազգությունս կորցնել, քեզ իմ սրտից կորցնել չեմ կարող: Ես քեզ եմ ընտրում»։