Nordic Monitor հայտնի պորտալը գրում է, որ Թուրքիան 2015-ին Սիրիայում դիտավորյալ է խոցել ռուսական Սու -24 Մ-ը: Կայքը պնդում է, որ Թուրքիան պատրաստ էր խփել ռուսական երկրորդ կործանիչը, ինչի մասին վկայում են գաղտնի փաստաթղթերը:
Թուրք կործանիչի օդաչուն գիտեր, որ նա կրակում է թուրք-սիրիական սահմանի օդային տարածքում գտնվող ռուսական ռազմական ինքնաթիռի վրա, երբ նրան կրակելու հրաման տվեց Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Աբիդին Ունալը, որն այդ ժամանակ Ռազմօդային ուժերի շտաբում էր աշխատում:
2017-ի օգոստոսի 15-ին դատարանում ցուցմունք տալու ժամանակ՝ 45-ամյա գնդապետ Ալի Դուրմուշն ասել էր, որ ՌՕՈՒ հրամանատարությունը տեղեկացրել է Ունալին, որ 2015-ի նոյեմբերի 24-ին երկու ռուսական կործանիչներ խախտել են Թուրքիայի օդային տարածքը սիրիական սահմանի վրա և խնդրել հետագա հրահանգներ տալ: , Ունալը նրանց հրամայել է հարվածներ հասցնել, ինչը հանգեցրել է այն բանին, որ ռուսական Ս-24 Մ-ն խփվեց թուրքական F-16 կործանիչի կողմից Սիրիայի հետ սահմանի և Թուրքիայի Հաթայ նահանգի և սիրիական Լաթաքիա նահանգի խաչմերուկի մոտակայքում:
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովը, որին հաջողվել է դուրս թռչել ինքնաթիռից, Սիրիայում թուրքամետ զինյալները գնդակահարել էին։