ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների Հայաստանի պատվիրակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելուն։
«Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից, քանի որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ:
Հետևաբար Գևորգ սրբազանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:
Իսկ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է մնալ անառակության և դավաճանության սպասավոր և պիտի ազատի վեհարանը իր ապօրինի ներկայությունից»,- գրել է նա:





